Ես դեմ եմ Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Սլովակիայի վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտնել է, որ հունվարի 24-ին Ուժգորոդում իր ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալի հետ կայանալիք հանդիպմանը կհայտարարի, որ արգելափակելու է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նրանք Սլովակիայի բանակից զենք չեն ստանա։ Կան բաներ, որոնց առնչությամբ մեր հայացքները բոլորովին այլ են։ Ես դեմ եմ Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Ես կօգտվեմ վետոյի իրավունքից և կարգելափակեմ որոշումը, քանի որ դա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմի հիմքը»,-պարզաբանել է Ֆիցոն։

Ֆիցոն ասել է նաև, որ ուկրաինական կողմը չի ցանկանում իր հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիս հրավիրել։




Լրահոս