ՀՀ լավագույն ռմբարկուն՝ Հենրիխ Մխիթարյանը, նշում է ծննդյան 35 ամյակը․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1989 թվականի հունվարի 21-ին 1980-ականների Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտնի հարձակվող Համլետ Մխիթարյանի ընտանքիում ծնվեց վերջին տասը տարիներում Հայասատանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Հենրիխ Մխիթարյանը, ով տարիներ անց պտի գրավեր աշխարհահրչակ մարզիչների և համաշխարհային ֆուտբոլասերների ուշադրությունը։
Մխիթարյանը կարիերան սկսել է 1995 թվականից Փյունիկի երիտասարդական հավաքականում, իսկ այժմ հանդես է գալիս  իտալական ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբներից մեկում՝ «Ինտեր»-ում։

Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականին ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների Top 10-ում։
Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2012)։ Ութ անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին)։ Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 88 խաղում խփած 30 գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում, և առաջին Հայ ֆուտբոլիստը,ով հասել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։

Էմմա Միքայելյան




Լրահոս