Երևանում առևանգել են ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանին. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ առևանգել են ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստաթղթերը ձևակերպվել են հունվարի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած Երևանի բնակիչ 48-ամյա Նարինե Հայրապետյանի հաղորդման փաստով։

Վերջինս հայտնել է, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար իրեն նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա տեղափոխել իրեն անծանոթ անհայտ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։

Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։

Հավելենք նաև, որ Նարինե Հայրապետյանը, նույն ինքը Նարե Սոսեն, վերջերս Երևանի ավագանու գործակարգավարական նիստի ընթացքում վիճաբանության մեջ էր մտել ավագանու անդամներ Անի Խաչատրյանի և Սոնա Աղեկյանի հետ, ինչից հետո նրանց դահլիճից դուրս էին հանել, սակայն վիճաբանությունը շարունակվել էր նաև միջանցքում։




Լրահոս