Վահե Ղազարյանը Տավուշում ներկայացրել է քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու պահանջները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի բնակիչներին են ներկայացվել Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար ընդունելության մանրամասները: Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Հունվարի 20-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը,ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Տավուշի մարզպետարանում հանդիպում-քննարկում են ունեցել մարզի ոստիկանների և քաղաքացիների հետ։

Նախարար Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության բարեփոխումները, որոնց շրջանակում հայտարարվել է Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար ընդունելություն։

Բանախոսները ներկայացրել են ընդունելության ընթացակարգի և սահմանված չափորոշիչների մասին մանրամասներ։

Հիշեցնենք, որ Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար կարող են դիմել ինչպես գործող ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիներ։ Ընդունելության վերջնաժամկետը հունվարի 26-ն է։




Լրահոս