
Դոնեցկի շուկայի հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, առնվազն 20 մարդ վիրավորվել է։ Այդ մասին ասել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։
«Այս պահին հաստատվել է 25 զոհի մասին տեղեկությունը։
Եվս 20 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երկու երեխա, որոնց վիճակը միջին ծանրության է։
Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանց թվում կան ծանր վիրավորներ, շատերն ունեն կենսական օրգաններ ներթափանցած վերքեր, վերջույթների տրավմատիկ անդամահատում»,- գրել է նա իր Telegram ալիքում։