Առնվազն 89 մարդ է մահացել մեկ շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգներում ձմեռային եղանակի պատճառով, հայտնում է CBS News-ը։
Նշվում է, որ Թենեսիում զոհվել է 25 մարդ, իսկ Օրեգոնում՝ առնվազն 16 մարդ, այդ թվում՝ երեքը՝ մեքենայում, որի վրա ծառ է ընկել։
Եղանակի հետ կապված մահվան դեպքեր են գրանցվել այս շաբաթ Իլինոյսում, Փենսիլվանիայում, Միսիսիպիում, Վաշինգտոնում, Կենտուկիում, Վիսկոնսինում, Նյու Յորքում և Նյու Ջերսիում:
Ցուրտ եղանակը, ուժեղ քամիները, ձյան տեղումներն ու մերկասառույցը պատել են ԱՄՆ-ի տարածքները, որտեղ ապրում են տասնյակ միլիոնավոր մարդիկ։