Իրանում ձերբակալել են հինգ ծառայակիցներին կյանքից զրկած զինծառայողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման նահանգում ձերբակալվել է զինվորը, որն սպանել է իր հինգ զինակիցներին, հայտնում է IRNA-ն։

«Տղամարդը ձերբակալվել է Զերենդ քաղաքի մոտ», – մեջբերում է գործակալությունը հարավարևելյան ռազմական շտաբի հրամանատար Ամիր Գոլամալյանի խոսքերը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինվորականները կիրակի օրը՝ հունվարի 21-ին, սպանել են իրենց հինգ գործընկերներին։ «Կեսօրին ժամը 16:35-ին պահակակետում գտնվող զինծառայողներից մեկը մտել է զորանոց և կրակ բացել ծառայակիցների վրա: Հինգ զինծառայող է մահացել»,- ասել է Գոլամալյանը։

Նրա խոսքով՝ կրակելու դրդապատճառները դեռևս անհայտ են։




Լրահոս