ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը կրկին հավակնում է մասնակցել նախագահական ընտրարշավին, հայտնել է, որ Միացյալ Նահանգները կորցրել է կամքն ու վաղեմի ուժը։
«Մենք անկման մեջ գտնվող երկիր ենք, մենք երկիր ենք, որը կորցրել է վստահությունը, կամքն ու ուժը։ Մենք երկիր ենք, որը պարզապես կորցրել է իր ուղին»,- ասել է Թրամփը կիրակի Նյու Հեմփշիրում կողմնակիցների առջեւ ունեցած ելույթում։
Նա խոստացել է, որ 2024թ. նոյեմբերին նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպքում ԱՄՆ-ն «նորից կդառնա մեծ երկիր»։ «Մենք կպայքարենք հանուն Ամերիկայի, ինչպես ոչ ոք դա չի արել մինչ այժմ։ 2024 թվականը կլինի մեր վերջնական պայքարի տարին»,- խոստացել է Թրամփը։