Արդարադատության նախարարությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ ԱՆ նախարարին հասցեագրված` Հրանտ Գրիգորյանի դիմումի հիման վրա:
Խոսքը Մանվել Գրիգորյանի եղբորորդու մասին է, որի վերաբերյալ ներկայացված հայցի քննության ընթացքում Նաիրա Գրիգորյանը չի տեղեկացրել իրենց ազգակցական կապի մասին և ինքնաբացարկ չի հայտնել, մինչդեռ, ավելի վաղ նույնանման հանգամանքներում Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել:
ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն միջնորդությունը ներկայացրել է ԲԴԽ, որի քննությունը այս պահին ԲԴԽ-ում ընթանում է։
ԲԴԽ-ն գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կկայացվի հունվարի 29-ին՝ Ժամը 9։55-ին։
Քնար Մանուկյան