Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Ազնավուրի երգերով ալբոմ կթողարկի՝ Deutsche Grammophon ընկերության պիտակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ նվագախումբը Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ կթողարկի ալբոմ՝ համաշխարհային ճանաչում ունեցող Deutsche Grammophon ձայնագրման ընկերության պիտակով:

«Եվս մեկ հետաքրքիր նախագիծ իրականություն կդառնա շատ շուտով…», – գրել է Սմբատյանը՝ հավելելով, որ ալբոմը թողարկվելու է Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ՝ ներառելով նրա երգերի գործիքային մշակումները թավջութակի և նվագախմբի համար։

Հայտնի ֆրանսիացի թավջութակահար Կամիլ Թոմայի մասնակցությամբ ալբոմը թողարկվելու է 10 «Գրեմմի»-ի արժանացած հնչյունային պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերի կողմից, ով ներկայացնում է Deutsche Grammophon ընկերությունը։

«Ալբոմը խոստանում է լինել անմոռանալի երաժշտական իրադարձություն ունկնդիրների համար», – իր հրապարակումը եզրափակելով գրել է Սերգեյ Սմբատյանը։




Լրահոս