ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հայտնում են՝ հունվարի 15-ից 21-ը գրանցվել է 420 դեպք, որից 127-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 57, ձնաբքի, զինամթերքի հայտնաբերման` 2-ական, քարաթափման, երկաթգծի հաղորդակցման ուղիներին պատահարի, երկրաշարժի, ուժեղ քամու՝ 1-ական, մերկասառույցի` 9, փլուզման` 3, կեղծ ահազանգի՝ 6, թունավորման՝ 7, ինքնասպանության փորձի՝ 12, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 43, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 132, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 27, հրդեհի կեղծ կանչի՝ 21 և 95 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 76 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 265 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 167 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 98, զոհվել՝ 7 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: