Ավագանու անդամի առևանգումից հետո «Մայր Հայաստան»-ն այսօր նիստ կանի․ ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Մայր Հայաստան» դաշինքն այսօր երեկոյան փակ նիստ է անելու՝ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ:

Մեզ դաշինքից փոխանցեցին, որ նիստի հրատապությունը պայմանավորված է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Հայրապետյանի առեւանգման աղմկահարույց դեպքի հետ. քննարկելու են դրա հետ կապված իրադարձությունները:

Հնարավոր է նաև, որ նիստից հետո դաշինքը հայտարարություն տարածի ավագանու անդամի առևանգման մասով:

Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Հայրապետյանը (Նարե Սոսե) ենթարկվել է առեւանգման։
Նա ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար իրեն նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա տեղափոխել իրեն անծանոթ անհայտ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս