
Ավստրալացի գիտնականները հայտնում են, որ բացահայտել են մելանոմայի հավանականությունը մեծացնող մուտանտ գենը,- գրում է The Telegraph-ը:Վեստմիդի հազարմայակի բժշկական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից, պրոֆեսոր Գրահամ Մանն ասել է, որ մուտանտ գենը հիմնականում հայտնաբերվում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն շատ խալեր և մելանոմայի ընտանեկան պատմություն: Նա նաեւ նշում է, թե մի ընդարձակ հետազոտություն պարզել է, որ մոտավորապես 200,000 ավստրալացիներ ունեն այդ գենը: