Հունվարի 14-ին կրակոցներն էին արձակվել ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան վրա: Արդյունքում երեկ կալանավորվեց Հարություն Հարութունյանը, որը առավել հայտնի է Հարություն Հարությունյան՝ «Ուջանցի Հարութ» անունով:
Ըստ լուրերի՝ նա Ասիլյանի քրոջ ընկերն է: Հարություն Հարությունյանը չի ընդունում մեղադրանքը, պնդում է, որ կրակոցների հետ կապ չունի:
Նշենք, որ այժմ կալանավորված Հարություն Հարությունյանը նախկինում դատապարտված է եղել:
Եվ այսպես, փորձեցինք հետաքննություն իրականացնել, թե ինչ է արել նա, որ հայտնվել է իրավապահների տեսադաշտում։
2018 թվականի հոկտեմբերի 07-ին, ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ այժմ թաքնվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի մոտ, իրենց մահակներով ծեծել են, իսկ ավտոմեքենան՝ ճանապարհին ջարդել:
Հարություն Հարությունյանը 2018թ. հոկտեմբերի 06-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, ընկերոջ՝ Նարեկ Ավետիսյանի և գործով չպարզված երկու աղջիկների հետ իր կողմից վարած «Լադա Պրիորա» մակնիշի, գործով չպարզված համարանիշի ավտոմեքենայով «Գոլդեն Սեքնդ» հյուրանոցային համալիրից տուն գնալու ճանապարհին ավտոմեքենայով դուրս է եկել նույն պահին հանդիպակաց երթևեկող, Արայիկ Քամալյանի կողմից վարած Վազ 2109 մակնիշի 34 QL 736 համարանիշի ավտոմեքենայի դիմաց և ստեղծել վթարային իրավիճակ, ինչի արդյունքում Արայիկ Քամալյանը մանևրել մեքենայի ղեկը դեպի աջ և մեքենայի դիմացի աջ հատվածով բախվելով աջ ճամփեզրին կայանված, գործով չպարզված «Օպել» մակնիշի, գործով չպարզված համարանիշի ավտոմեքենային՝ կանգ առել։
Ընդունելով ստեղծված իրավիճակում իր մեղավորությունը՝ կանգ է առել, մոտեցել Վազ 2109 մակնիշի 34 QL 736 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արայիկ Քամալյանին և ուղևոր Գրիգոր Քամալյանին, պատրաստակամություն հայտնել վերականգնել մեքենաներին հասցված վնասները։ Խոսակցության ընթացքում նրանց են մոտեցել նույն պահին Վազ 2109 մակնիշի 34 QL 736 համարանիշի ավտոմեքենայում գտնվող Նունե Գրիգորյանի՝ Գրիգոր Քամալյանի նշանածի հայրը՝ Հրաչյա Գրիգորյանն ու նրա մտերիմևերը, միջամտել խոսակցությանը, որի ընթացքում Հրաչյա Գրիգորյանը Հարություն Հարությունյանին ասել Է. «մեղավոր էս մեքենան պիտի սարքես բա ինչ պիտի անես»։ Այնուհետև, պայմանավորվածություն ձեռք բերելով մեքենաներին հասցված վնասը հետագայում վերականգնելու վերաբերյալ, փոխանակվել են հեռախոսահամարներով և բաժանվել։
Ավելի ուշ՝ Հարություն Հարությունյանը, չհաշտվելով մինչ այդ տեղի ունեցած խոսակցության ընթացքում Հրաչյա Գրիգորյանի կողմից արված արտահայտության հետ, այն ընկալելով որպես վիրավորանք, հրահանգել է փակել Վազ 2109 մակնիշի 34 ՕԼ 736 համարանիշի ավտոմեքենայի դիմացը, գործով չպարզված անձանց հետ կոտրել է նշված ավտոմեքենայի հետևի հողմապակին, ապա, Արայիկ Քամալյանի կողմից նշված վայրից ավտոմեքենայով փախուստի դիմելուց հետո, իր ընկեր Նարեկ Ավետիսյանի և գործով չպարզված այլ անձանց հետ հետապնդել է Արայիկ Քամալյանին մինչև Երևան քաղաքի Ֆուչիկ-Մարգարյան փողոցների հատման խաչմերուկ, որտեղ իր վարած «Լադա Պրիորա» մակնիշի, գործով չպարզված համարանիշի ավտոմեքենայով բախվել է Վազ 2109 մակնիշի 34 QL 736 համարանիշի ավտոմեքենային, իսկ Արայիկ Քամալյանի և նրա որդու՝ Գրիգոր Քամալյանի կողմից ավտոմեքենայից դուրս գալուց և փախուստի դիմելուց հետո ընկերոջ՝ Նարեկ Ավետիսյանի և գործով չպարզված այլ անձանց հետ խմբփ կազմում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված տևական ժամանակ բարձրաձայն անհասցե հայհոյանքներ են հնչեցրել՝, որի ընթացքում ոտքերով հարվածներ է հասցրել Վազ 2109 մակնիշի 34 QL 736 համարանիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներին՝ վնասելով այն, այդպիսով տագնապ առաջացնելով քաղաքացիների մեջ իրենց իրավունքների ու շահերի պաշտպանության կապակցությամբ»:
Այս գործով դատարանը որոշում է կայացրել եւ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիման վրա Հարություն Գագիկի Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցնել:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան