Հունվարի 20-ին համացանցում տարածվեց Արցախի նախկին նախագահների ու պաշտոնյաների լուսանկարները: Քաղաքացիների մի հատվածի շրջանում մեծ քննադատորեն ընդունվեց հատկապես Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի լուսանկարը, որտեղ նա ծիծաղում էր: Սակայն հասկանալի է, որ վերջինիս ստիպել են ծիծաղել:
Լուսանկարներից պարզ երևում է, որ բավականին առողջական ծանր վիճակում է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ գեներալ-լեյտենանտ Մնացականյանը դեռ Արցախում ուներ առողջական խնդիրներ և 4 անգամ կատարել է սրտի ստենտավորում:
Լուսանկարներում բացակայում էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Արցախի նախկին նախագահներին ու պաշտոնյաներին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել էր 2023թ. սեպտեմբերին՝ Հակարիի կամուրջում տեղադրված ապօրինի անցակետում:
Նանիկ Աղասյան