Ահազանգ․ 205 երթուղին թանկացել է. ինչով է դա պայմանավորված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը բողոք է ստացել քաղաքացիներից, որ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքը սպասարկող 205 երթուղին, որը 200 դրամ էր, այժմ թանկացել է․ այօրվանից 250 դրամ պետք է վճարել տրանսպորտից օգտվելու համար:

ArmLur.am-ը կապ հաստատեց Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Կարապետ Հարությունյան հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչով է պայմանավորված տրանսպորտի գնի բարձրացումը.

«Երթուղու սեփականատերը ուրբաթ օրը մեզ տեղեկացրեց, որ 205 երթուղու ուղեվարձը բարձրանալու է՝ 200 դրամից կդառնա 250 դրամ, որովհետև իրենք մրցույթը շահել են 250 դրամով»:

Տեղակալի հարցին, թե ինչու է թանկացել, պատասխանել են՝ իրենց ֆինանսական միջոցները չի հերիքում, շարժակազմում կան մեքենաներ, որոնք իրենք չեն կարողանում նորոգել, չեն կարողանում մեքենաների պարկը թարմացնել:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս