Ուկրաինայի իշխանությունները կարծում են, որ ի վիճակի են առաջիկա մի քանի տարիների ընթացքում կատարել Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու բոլոր պայմանները, սակայն համայնքին միանալու վերջնական որոշումը իրենցից կախված չէ։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան՝ ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում։
«Ես չեմ խոսի ԵՄ-ին անդամակցելու ժամկետների մասին, քանի որ այդ որոշումները կախված չեն Ուկրաինայից՝ հաշվի առնելով, որ տասը տարի պահանջվեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի իրականացման համար։ Ես կարծում եմ, որ Ուկրաինային ընդամենը մի քանի պետք կգա իր պարտավորությունները կատարելու համար»,- ասել է Ստեֆանիշինան։
Փոխվարչապետի խոսքով՝ ԵՄ պարամետրերին համապատասխանելու համար Ուկրաինան պետք է բարելավի տնտեսական իրավիճակը և կայունացնի ազգային ՀՆԱ-ի աճը, ազատվի առևտրային արգելքներից և իրականացնի անհրաժեշտ բարեփոխումներ։ Ստեֆանիշինան ընդգծել է, որ այս պայմանների կատարումը դժվար թե բարդացնի ուկրաինացիների կյանքը, ընդհակառակը, դա ավելի լավ կբացահայտի ուկրաինացի ձեռնարկատերերի ներուժը։