ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մանդատից ուզում են զրկել Նոր Գեղի նախկին գյուղապետ Վարդան Պապյանին, ով անցած նստաշրջանին համարյա 8 նիստերի լուրջ պատճառով չի մասնակցել: Նա կոնքազդրն էր կոտրել, անկողնային պառկած էր, բժշկի թուղթ չի ներկայացրել:
«Քվեարկության դրեցին մանդատից զրկելու համար և քվորումը չապահովեց, որպեսզի զրկեին մանդատից, ինքը մնաց: Հետո ինչ-որ խոսակցություններ են եղել և երեկ գիշերը ժամը 9-ին նորից օրակարգ են հրատապ ուղարկում, որ այսօր ուզում են Վարդան Պապյանին զրկել մանդատից, դա է ամբողջ հարցը, բայց բուն խնդիրը նրանում է, որ Նոր Հաճնի ներկա համայնքապետը ու Վարդան Պապյանը աընդհատ բանավեճերի մեջ են: Վարդան Պապյանը իրականում բարեխիղճ ղեկավար է եղել համայքնի համար, որը մեր կարծիքով չի եղել Գագիկ Մաթևոսյանը: Աշխատելաոճը իրականում ճիշտ չէ իրենց, օրենքով ոչ մի բան չեն անում, բյուջեն միշտ թերակատարում է տալիս, և Վարդան Պապյանը միշտ դրա մասին բարձրաձայնում է, ծրագրեր, նախագծեր է ներկայացնում համայնքին, ինչը դուր չի գալիս ներկա համայնքապետին, դրա համար իրենք ամեն կերպ ուզում են զրկեն մանդատից, որպեսզի անեն այն, ինչ ուզում են իրենք»,-պատմում է քաղաքացին, ում անունը իր իսկ խնդրանքով չենք նշում:
Էմմա Մարտիրոսյան