Մենք համաձայնել ենք, որ Ադրբեջանը պետք է վերադառնա հաստատուն խաղաղության և կարգավորման երկխոսության Հայաստանի հետ, ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Նախագահ Ալիևի կողմից վերջին տարածքային հավակնությունները խիստ մտահոգիչ են։ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կլինի անընդունելի և կունենա լրջագույն հետևանքներ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար»,- հայտարարել է Բորելը։