ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԸ՝ ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտից առգրավված են 16 քննական տեղեկագրեր։

 

ՀՖԿՍՊԻ-ի հումանիտար եւ հասարակագիտության ամբիոնից աշխատախումբը առգրավել է 16 քննական տեղեկագրեր՝ ենթադրյալ կոռուպցիոն խախտումներով։ Գործը ուղարկված է Գլխավոր դատախազություն։ Նշված ամբիոնի վարիչին ԿԳՄՍ նախարար եղած ժամանակ ակնհայտ հովանավորել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, իր օգնական Գոհար Մամիկոնյանը, որը հայտնի է ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Դավիթ Խիթարյանին անվստահության հիմքով ազատելու ակտիվ նախաձեռնությամբ։ Ակնհայտ անօրինականության բացահայտմանը խոչընդոտում է ամբիոնի վարիչ Հասմիկ Ավագյանի մյուս ընկերուհին՝ Կարինե Քոչարյանը, որն աշխատում է նույն ամբիոնում, իսկ նրա ամուսինն աշխատում է վարչապետի աշխատակազմում։

ArmLur.am-ին այս հարցի առնչությամբ Ֆիզկուլտինստիտուտից փոխանցեցին. «Տեղեկատվությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազությանը ներկայացվել է հաղորդում՝ ինստիտուտի Հասարակական եւ հումանիտար գիտությունների ամբիոնի քննական տեղեկագրերում առկա բացթողումների վերաբերյալ»:

Նրանց խոսքով՝ հաղորդումը ՀՀ դատախազությունից փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին, որտեղից Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտին տեղեկացրել են՝ հիշյալ հաղորդման եւ դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաղորդումը չի պարունակում այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, ուստի նշված հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը հաստատվել է հսկող դատախազի կողմից։

 

 

 

ԵՐԲ ԹԱՏՐՈՆԸ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

«Գոյ» թատրոնը, որն առանձնացել է ժամանակակից բեմադրություններով, հետաքրքիր փորձերով եւ երիտասարդական ուժի ակտիվ մասնակցությամբ, հիմնադրվել է 1988 թվականի դեկտեմբերի 1-ին:

Դեռեւս մեկ շաբաթ գոյություն ունեցող թատրոնի կազմն իր գործունեությունը սկսել է Սպիտակի երկրաշարժի աղետի գոտում՝ մասնակցելով փրկարարական աշխատանքներին, ապա երեք ամիս շարունակ անօթեւան մնացած բազմաթիվ մարդկանց համար խաղացել է Թումանյանի հեքիաթները:

Այն լայն հասարակության համար իր դռներն է բացել 1989 թվականի մարտին: Թատրոն-լաբորատորիայի հիմնադիրներն են Արմեն Մազմանյանը (ում անունով էլ ապագայում կոչվեց այն), Արթուր Սահակյանը, Սամսոն Ստեփանյանը եւ Արսեն Աբրահամյանը, որոնք հետագայում իրենց գործունեությունը ծավալեցին թատերական աշխարհում՝ տարբեր բեմերում իրենց ավանդը բերելով հայ թատրոնի զարգացման գործում:

Թատրոնն իր գործունեությունը սկսել է մայր թատրոնի ձեղնահարկում, ապա՝ 1996-ից 2006 թվականներին՝ վարձակալական իրավունքով տեղափոխվել Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի շենք եւ կրկին վերադարձել Սունդուկյանի անվան թատրոն: Այն ի սկզբանե նպատակ է ունեցել ներկայանալ որպես ազգային խաղիկների, հայ էպիկական ու գուսանական, «երգ երգոցի ու պարոցի» հիմքով թատրոն-լաբորատորիա: Ավելի ուշ թատրոնն իր առջեւ դնում է հստակ խնդիր. «Գոյ»-ի բեմում ստեղծագործել՝ հիմքում դնելով համաշխարհային գեղարվեստական, փիլիսոփայական, թատերական ավանգարտ գործընթացները:

2010 թվականին «Գոյ» թատրոն-լաբորատորիան դառնում է պետական թատրոն՝ վերանվանվելով «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի:

Իր գործունեության ընթացքում, հակառակ բազմաթիվ դժվարություններին, թատրոնը հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներով, մասնակցել մի շարք փառատոնների, հանդես եկել հյուրախաղերով: Այն համարձակ քայլի է գնացել եւ առանձնացել՝ իր խաղացանկում ժամանակակից անվանի թատերագիրների ստեղծագործություններ ներառելով:

«Գոյ» թատրոնի զարգացման գործում իրենց ավանդն են ունեցել դերասաններ Կարինե Ջանջուղազյանը, Սերգեյ Դանիելյանը, Տրդատ Մակարյանը, Նարե Հայկազյանը, Մարինե Պետրոսյանը, նկարիչ Մկրտիչ Մկրտչյանը եւ բազմաթիվ այլ գործիչներ: Այսօր էլ թատրոնն ունի բազմաթիվ երիտասարդ դերասաններ, այդ թվում՝ Գուրգեն Սարգսյան, Սամվել Թոփալյան, Վաչե Երիցյան եւ Արսեն Ազիզյան:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ




Լրահոս