![](https://armlur.am/wp-content/uploads/2024/01/625447dc02e8bd04a51b23d5.jpeg)
ԵՄ 27 երկրների արտգործնախարարները համակարծիք են եղել, որ Ուկրաինային աջակցությունն անհրաժեշտ է ուժեղացնել, ոչ թե թուլացնել։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում։
«Նախարարները համաձայնեցին, որ այժմ ժամանակը չէ թուլացնելու Ուկրաինային աջակցությունը, այլ ընդհակառակը, անել ավելին և ավելի արագ՝ ֆինանսական, ռազմական, զինվորների պատրաստման և այն ամենի համար, ինչ Ուկրաինային անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար», – ասել է նա։