Հնդկաստանը և ԵՄ-ն կարգավորել են ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ մի շարք տարաձայնություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանը և Եվրամիությունը կարգավորել են մի շարք տարաձայնություններ ազատ առևտրի վերաբերյալ քննարկվող համաձայնագրի շուրջ և պատրաստվում են անցկացնել բանակցությունների յոթերորդ փուլը, այս մասին հաղորդում է Hindustan Time պարբերականը։

«Վեցերորդ փուլի ընթացքում, որը տեղի է ունեցել 2023 թ. հոկտեմբերի 16-ից մինչև 21-ը, զգալի առաջընթաց է ձեռք բերվել 23 ոլորտներից 18-ում: Այս փուլից հետո՝ վերջին երեք-չորս ամիսների ընթացքում, երկու կողմերը հարթել են մի շարք տարաձայնություններ և հող նախապատրաստել բանակցությունների յոթերորդ փուլն սկսելու համար, որը 2024 թ. փետրվարի 19-23-ը կկայանա Հնդկաստանի մայրաքաղաքում»,-նշում է հրատարակությունը։

Բանակցությունների նոր փուլում կողմերը կկենտրոնանան ծառայությունների և ներդրումների հարցերի վրա:

ԵՄ-ն և Հնդկաստանն ազատ առևտրի համապարփակ համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ էին սկսել 2007 թվականին, սակայն 2013 թվականին դրանք կասեցվել էին ինտելեկտուալ սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների, ՏՏ ոլորտի ընկերությունների տեղեկատվական անվտանգության և որոշակի ապրանքների հասանելիության հարցերի շուրջ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով:




Լրահոս