Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները նոյեմբերի 14-ը նշում են իբրև Դիաբետի համաշխարհային օր:Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում, կամ, երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, որն էլ առաջացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձացում:Առաջին տիպի դիաբետի ժամանակ ինսուլին ընհանրապես չի արտադրվում: Երկրոդ տիպի դիաբետ զարգանում է օրգանիզմի կողմից այդ հորմոնը չյուրացվելու դեպքում: Հաճախակի այս տիպի դիաբետը ի հայտ է գալիս ավելորդ քաշի կամ ֆիզիկական թերակտիվության արդյունքում:Ամբողջ աշխարհում շաքարային դիաբետը կարևորագույն բժշկասոցիալական խնդիրներից մեկն է, որը կարճ ժամանակահատվածում բերում է հաշմանդամության և կյանքի միջին տևողության կրճատման:Ըստ ԱՀԿ տվյաների` ողջ աշխարում շուրջ 220 միլիոն մարդ տառապում է դիաբետով: ԱՀԿ 193 անդամ-երկրներից ստացված տվյալների համաձայն` վերջին տարիներին հիվանդացության հիմնական բեռն ընկած է ոչ վարակիչ հիվանդությունների և վերջիններից առաջացած մահացության պատճառների վրա: Շաքարային դիաբետի միջազգային հիմնադրամի գնահատականի համաձայն` 2010-ից 2030 թվականներին շաքարային դիաբետի տարածվածության աճի տարեկան ցուցանիշը կազմելու է 0.9 տոկոս, ինչը նշանակում է, որ 2030 թվականին Հայաստանի յուրաքանչյուր տասներորդ բնակիչ կարող է ունենալ շաքարային դիաբետ:Առողջապահության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի և Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2010թ, Հայաստանում ընդհանուր մահացության բուրգում շաքարային դիաբետը կազմում է 5%: Շաքարային դիաբետի զարգացմանը նպաստող հիմնական ռիսկի գործոններից խուսափելու ճանապարով /ոչ ակտիվ ֆիզկական ակտիվություն, ոչ առողջ սննդակարգ, ծխախոտի օգտագործում և ալկոհոլի չարաշահում/ հնարավոր է կանխարգելել հիվադության տարածումը:ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության կողմից հավանության են արժանացել ,Շաքարային դիաբետի դեմ պայքարիե ռազմավարական ծրագիրը և ,Ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականցմանե ցանկը: Ծրագրի նպատակներն են կանխարգելել և/կամ հետաձգել շաքարային դիաբետի առաջացումը` բնակչության բոլոր խավերում հավասարապես, նվազեցնել շաքարային դիաբետի բարդությունները` նպատակ ունենալով առավելագույնի հասցնել հիվանդների և նրանց ընտանիքների բարեկեցությունն ու կյանքի որակը: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2012 թվականից: Ծրագրի հաջող իրականացումը մեծապես կնպաստի Հայաստանում կանխարգելիչ առողջապահության ոլորտի զարգացմանն ու ոչ վարակիչ հիվանդությունների բեռի նվազեցմանը:
նոյեմբերի 14-ը նշում են իբրեվ Դիաբետի համաշխարհային օր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ