ArmLur.am-ը հայտնել էր, որ Հակակառուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել և դատարան է ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Ռաֆիկի Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործը:
Ըստ նախաքննական մարմնի՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Ռաֆիկի Մարտիրոսյանը, նույն բաժնի առաջատար մասնագետ Արման Նվերի Հարությունյանի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, ունենալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալու լիազորություն, ինչպես նաև նույն մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ՝ հանդիսանալով պաշտոնատար անձինք, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող «Ասֆալտ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության տնօրեն Կամո Գերասիմի Գևորգյանի նկատմամբ իրենց ծառայողական լիազորությունների իրականացման հետ կապված ընդհանուր բերեհաճ վերաբերմունքի համար 2023 թվականի հուլիսի 11-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքում Կամո Գևորգյանից ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ կաշառք-գումար, որը վերջինս անձամբ տվել է Տիգրան Մարտիրոսյանին, ով ստացված կաշառք-գումարից 150.000 դրամը հաջորդ օրը փոխանցել է Արման Հարությունյանին։
Բացի այդ, Տիգրան Ռաֆիկի Մարտիրոսյանը, նույն բաժնի առաջատար մասնագետ Արման Նվերի Հարությունյանի հետ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցի 30-րդ շենքի դիմացի հատվածում գտնվող Նարեկ Մյասնիկի Ալեքսանյանին փաստացի պատկանող սրճարանի դիմաց, 2023 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում սահմանված քաղաքաշինական նորմերի խախտմամբ գազոնային հատվածում անցուղիների տեղադրման և նախատեսված գազոնային ծածկի հաշվին մայթի լայնացման աշխատանքների նկատմամբ իրենց ծառայողական լիազորությունների իրականացման հետ կապված ընդհանուր բարեհաճ վերաբերմունքի համար Երևան համայնքի վարչական տարածքում վերջինից ստացել են ընդհանուր խոշոր չափերով՝ 2.000 (երկու հազար) ԱՄՆ դոլար։
Ավելին, Տիգրան Մարտիրոսյանը, 2023 թվականի հուլիսի 11-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքի՝ Տիգրան Մարտիրոսյանի աշխատասենյակում Կամո Գևորգյանից անձամբ ստացել է խոշոր չափերով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ կաշառք-գումար, որից 150.000 դրամը նույն աշխատասենյակում հաջորդ օրը փոխանցել է Արման Հարությունյանին։
Բացի այդ, Տիգրան Մարտիրոսյանը, Նարեկ Մյասնիկի Ալեքսանյանին և Արթուր Ասրյանին փաստացի պատկանող սրճարանների դիմաց, 2023 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում գազոնային հատվածում անցուղիների տեղադրման և նախատեսված գազոնային ծածկի հաշվին մայթի լայնացման աշխատանքներն անտեսելու և չարձանագրելու համար, Նարեկ Ալեքսանյանից և Արթուր Ասրյանից պահանջել են խոշոր չափերով՝ 750.000 ՀՀ դրամ կաշառք գումար:
Նկատենք, որ նախաքննական մարմինը պատասխանատվության չի կանչել կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանին, թե ինչպես եղավ, որ նրա ենթակաները, առանց իր իմացության, նման քայլի գնացին: Այսօր գործով հերթական դատական նիստն էր։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան