ՆԱՏՕ-ն ավելի քան մեկ միլիարդ դոլար կծախսի զինամթերքի արտադրության վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է հրետանային զինամթերքի արտադրության մեջ 1,2 միլիարդ դոլարի նոր մեծածավալ ներդրումների մասին, այս մասին նա ասել է Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում կայացած ճեպազրույցում։

«Մենք հենց նոր ստորագրեցինք ավելի քան 1,2 միլիարդ ԱՄՆ դոլարի պայմանագրեր 155 մմ տրամաչափի հարյուր հազարավոր զինամթերք ձեռք բերելու համար»,-Ստոլտենբերգի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ նման ներդրումները թույլ կտան նաև շարունակել դաշինքի երկրների կողմից Ուկրաինային աջակցությունը։




Լրահոս