ԱՄՆ-ի զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Եմենում հութիների դեմ՝ ոչնչացնելով երկու հականավային հրթիռ, հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը խոցել են հութիների երկու հականավային հրթիռներ, որոնք պատրաստ էին հարձակման»,- ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:
Ըստ հրապարակման՝ ԱՄՆ զինվորականները հայտնաբերել են համապատասխան հրթիռները Հութիների կողմից վերահսկվող տարածքում և որոշել, որ դրանք վտանգ են ներկայացնում առևտրային և ամերիկյան նավերի համար, որից հետո դրանք ոչնչացրել են ինքնապաշտպանության նպատակով: