Ինչո՞վ է զբաղված ԱԽ քարուղար Արմեն Գրիգորյանը․ Արցախի նախկին նախագահների վերադարձի հարցը՝ «օդում կախված»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը, որ զգալի պատասխանատվություն է կրում հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու գործընթացների համար, որևէ հստակ քայլեր չի ձեռնարկում այդ հարցում: ArmLur.am-ն ԱԽ գրասենյակից հետաքրքվել էր, թե հայ ռազմագերիների և Արցախից գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի պահանջի հարցով ի՞նչ հստակ աշխատանքներ են կատարվում։ Ի պատասխան մեր հարցադրման՝ գրասենյակից նշել էին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր ևս շարունակում է աշխատել, որպեսզի բոլոր գերիները վերադառնան ՀՀ։

«Տեղեկացնում ենք, որ ռազմագերիների վերադարձի հարցը պարբերաբար քննարկվում է ադրբեջանական կողմի հետ: Որպես հստակ արդյունք պետք է արձանագրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի 2023 թ.-ի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը, որի համաձայն Ադրբեջանի Հանրապետությունը ազատ է արձակել 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի: Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր ևս շարունակում է աշխատել, որպեսզի բոլոր գերիները վերադառնան ՀՀ»,- ասված է ArmLur.am-ին ուղարկված պատասխանում:

Պատերազմից անցել է ավելի քան 3 տարի, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության առևանգումից՝ գրեթե 4 ամիս, սակայն «սայլը տեղից չի շարժվում»: Ստացվում է, որ փաստացի Անվտանգության խորհրդից պատասխան չունեն, թե ինչ աշխատանքներ են կատարում Արցախի նախկին նախագահներին և պաշտոնյաներին Հայաստան վերադարձնելու հետ կապված։




Լրահոս