ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից այսօր հայտնել են, որ բացահայտել են շուրջ 2 տարվա վաղեմության միջադեպ. քաղաքացին 2021թ-ի մայիսին մեքենան վարել է Հյուսիսային պողոտայի ոչ երթևեկելի հատվածով:
Դեպքից 2 տարի անց՝ 2023 թվականի հունիսի 20-ին, ոչ երթևեկելի հատվածով մեքենան վարած քաղաքացին իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանության բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունք։
Թերևս այստեղ տեղին է մի համեմատական անցկացնել, ArmLur.am-ը գրել էր, որ պարբերաբար ահազանգեր է ստանում քաղաքացիներից այն մասին, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը օրենքի խիստ խախտում է թույլ տալիս եւ իր մեքենան կայանում է Վիկտոր Համբարձումյան 113 հասցեի չթույլատրված հատվածում:
Մեզ ահազանգած քաղաքացիները նաեւ այս մասին փաստող տեսանյութ էին ուղարկել:
Օրինախախատ իշխանական պատգամավորը, սակայն, անպատիժ էր մնացել:
Ուշագրավ է, որ ոստիկանությունը ջանում է օրինակ բացահայտել ու պատժել օրինախախտ վարորդիին՝ ընդ որում դեպքից տարիներ անց, բայց օրինակ երբ օրենք խախտում է իշխանական պատգամավորը, մնում է անպատիժ, այսինքն՝ իրավապահ համակարգն ակնհայտորեն կողմնակի վերաբերմունք է ցուցաբերում ու աչք է փակում իշխանության ներկայացուցիչների արարքների վրա: