Սուր շնչառական հիվանդությունների պատճառը վիրուսներն են, որոնց վրա հակաբակտերային դեղերը չեն ազդում:
Այս մասին հայտարարություն է տարածել առողջապահության նախարարությունը:
Ըստ այդմ՝ հակաբակտերային դեղերի չհիմնավորված, ոչ ռացիոնալ և ոչ նպատակային, սխալ դեղաչափերով կիրառումը, ինքնաբուժումը, բուժման ռեժիմի խախտումը կամ ընդհատումը նպաստում են դրանց նկատմամբ կայուն մանրէների առաջացմանը:
Արդյունքում մանրէները այնքան են փոխվում, որ հակաբակտերային դեղերն այլևս որևէ ազդեցություն չեն ունենում:
Հակաբակտերային դեղերը կարևոր ռեսուրսներ են, սակայն կիրառվում են լուրջ բակտերային վարակիչ հիվանդությունների արդյունավետ բուժման համար: