Սիգի որսի արգելքը ոչ թե երկարաձգվել է, այլ՝ կթույլատրվի միայն կառավարության համապատասխան որոշումից հետո, ինչպես եղել է նախորդ բոլոր տարիներին։
Նոյեմբերի 15-ից Սևանա լճում արգելված է սիգի որսը մինչև արդյունագործական որսի չափաքանակների և ժամանակահատվածի հաստատումը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Անի Հակոբյանը:
ArmLur.am կապ հաստատեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգյանի հետ հասկանալու համար, ի՞նչ վիճակ է հիմա այնտեղ: Մարզպետի խոսքով՝ հիմա Սևանում չի իրականացվում ձկան որս:
Հարցին թե արդյոք փողոցներում իրականցավում են ձկան վաճառք, Սարգսյանն ասաց․ «եթե տեղյակ լինեինք, կարգելեինք, հիմա ձկան որս չի իրականացվում»:
Հիշեցնենք, որ 2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված ամբողջ հանրապետության տարածքում իրականացվել են խստացված միջոցառումներ։
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ անցած տարի դեկտեմբերի 19-ին Սեւանա լճի Նորատուսի հատվածում ծառայություն իրականացնող ջրային պարեկների ու «Սեւան» ազգային պարկի աշխատակիցների հետ կռվի մեջ մտած նորատուսցիներից եւս 4 հոգի դատարանի որոշմամբ կալանավորվել է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Սեւանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում աղմկահարույց միջադեպ տեղի ունեցավ ձկնորսության համար լիճ դուրս եկած նորատուսցիների եւ իրավապահների միջեւ։ Ձկնորսությունն իրենց միակ ապրուստի միջոց համարող նորատուսցիները, որ ոչ մի կերպ չէին հաշտվում ձուկ չորսալու իշխանությունների որոշման հետ, «ծովամարտի» դուրս եկան ջրային պարեկների հետ։ Այս միջադեպից հետո 26 ձկնորս ձերբակալվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքը կատարելու համար, նրանից մեկը՝ կալանավորվեց։
Էմմա Մարտիրոսյան