Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ և մշակութային գործիչ Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախի գյուղում, որն այժմ կոչվում է Զանգակատուն:
5 տարեկանից գրել, կարդալ իմացող Սևակը 16 տարեկանում ընդունվում է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը, ապա ուսումը շարունակում Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում՝ հետագայում դասախոսելով այնտեղ:
Պարույր Սևակը մահանցել է 1971 թվականի հունիսի 17-ին՝ ավտովթարից:
Իր կարճատև ստեղծագործական կյանքի ընթացքում Պարույր Սևակը հասցրել է ստեղծել հայ գրականության այնպիսի գոհարներ, ինչպիսին են «Այր մի Մաշտոց», «Նահանջ երգով», «Երգ երգոց» և «Անլռելի զանգակատուն» պոեմները, «Սիրո Ճանապարհը» և «Մարդը ափի մեջ» ժողովածունները, Մաշտոցի, Կոմիտասի, Քուչակի և այլ մեծանուն հեղինակների ստեղծագործությունների գրաքննադատական հետազոտություններն ու հոդվածները, «Սայաթ -Նովա» մենագրությունը և այլք: Թարգմանել է Ադամ Միցկևիչի պոեմները, Միխայիլ Լերմոնտովի «Դևը» և բազմաթիվ այլ գործեր:
Պարույր Սևակի ստեղծագործությունների հիման վրա են նկարահանվել «Մեսրոպ Մաշտոց» և «Սայաթ – Նովա» փաստագրական ֆիլմերը, ռեժիսոր Լևոն Մկրտչյանի «Պարույր Սևակ» կամ «Եղիցի լույս» ֆիլմը, որում ողջ ընթացքում գրողը կարդում է իր իսկ բանաստեղծությունները:
Գրողն ամուսնացել է 2 անգամ: Առաջին կինը՝ Մայա Ավագյանը, ով Ներսիսյան դպրոցի վերջին տեսուչ Սեդրակ Ավետյանի թոռնուհին էր, Սևակի նամակներում անվանվում է «անփոխարինելի մարդ»:
«Ա՛յն, ինչ անհնար է մաշված տողով երգել», – կնոջ մասին գրել է Պարույր Սևակը:
Այս ամուսնությունից ծնվել է գրողի առաջնեկը՝ Հրաչիկ Ղազարյանը: Իսկ երկրորդ կինը՝ Նելլին, վրացուհի էր, ում հետ ծանոթացել էր Մոսկվայում ուսանելու տարիներին և ով հետագայում պիտի դառնար իր երկու որդիների մայրն ու Սևակի բանաստեղծությունների ռուսերեն թարգմանությունների հեղինակը, նրա կյանքի ընկերն ու պոեզիայի լավագույն մեկնաբանը:
Հուրի Բաղդասարյան