Դիզայներ Գէւորգ Շադոեանի «Շադոյան ֆեշըն» երեկոյան զգեստների ապրանքանիշը մասնակցել է Հարբինի նորաձևության շաբաթվա ցուցադրություններին: Այս մասին դիզայները հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական հարթակի իր էջում՝ հրապարակելով ցուցադրության տեսանյութը:
Նորաձևության շաբաթը կայացել է հունվարի 11-ից 16-ը Չինաստանի Հարբին քաղաքում: