Պետք է պախարակվի այդ անձը․ Արա Բաբլոյանը՝ շտապօգնության բժիշկներին բռնության ենթարկելու դեպքերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվար ամսվա ընթացքում ծեծի է ենթարկվել շտապօգնության 3 բժիշկ:

Հիշեցնենք, որ 2024թ-ի հունվարի 13-ին․ծեծի ենթարկվեց Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ բժիշկը։ Բժշկի հասցեին հնչել էին հայհոյանքներ, որից հետո վերջինիս 3 անձինք ծեծի էին ենթարկել։

2024թ․-ի հունվարի 16-ի առավոտյան շտապօգնության բժիշկների նկատմամբ հերթական բռնության դեպքն է տեղի ունեցել։ Օգնության կարիք ունեցող քաղաքացու որդիները դանակով սպառնացել էին բժիշկներին, թե ամեն գնով պետք է փրկեն իրենց մոր կյանքը։

ArmLur.am-ը կապ հաստատեց Արաբկիր բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Արա Բաբլոյանի հետ՝ լսելու բժշկի կարծիքը նմանօրինակ դեպքերի հետ կապված։

«Չնայած օրենքը խստացրել են, բայց կարծես թե էնքան էլ լավ չի աշխատում: Ոչ միայն պետք է քրեորեն պատժելի լինի նման արարքը, այլ նաև պետք է պախարակվի անձը՝ անունը տալով, խայտառակ անելով, որպեսզի մարդիկ հասկանան, որ դա չափից ավելի վատ բան ա: Ես գտնում եմ, որ միանշանակ պետք է քրեորեն պատժելի լինի»,-ասաց Բաբլոյանը։




Լրահոս