
ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել վանաձորցիներ և նշել, որ տարօրինակ ձայներ են լսել։ Նրանց խոսքով՝ շատ բարձր ինչ-որ ձայն է լսվել դրսում, կարծես ինչ-որ բան է պայթել։
Լոռու մարզպետարանից տեղեկացանք, որ ավիացիոն ուսումնական վարժանքի ժամանակ գերձայնային ալիք է եղել: Մարզպետարանից հորդորեցին, որ անհանգստանալու կարիք չկա:
ՀՀ պաշտպանության նախարարությունը նույնպես հաստատեց, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ։