
Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» առաջարկ է արել Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանին։
«Чемпионат»-ի համաձայն՝ ՌԴ չեմպիոնը 24-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 1,2 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր։ Դա երկու անգամ ավելի է Թիկնիզյանին՝ «Լոկոմոտիվում» տրվող աշխատավարձից։
Ընթացիկ մրցաշրջանում հայ պաշտպանը «Լոկոմոտիվի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։