
Chanel նորաձևության տան 2024 թվականի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությանն ամենաշատը ուշադրության է արժանացել առաստաղից կախված լոգոտիպը: Այն ճիշտ և ճիշտ պատկերում է ապրանքանիշի հայտնի կոճակը, որը տարիներ շարունակ եղել է ֆրանսիական նորաձության տան ժանեկազարդը և ներկայացվել է տարբեր զգեստների, բաճկոնների և տաբատների վրա:
Հավաքածուի մեխը հակասություններն են՝ թափանցիկ շղարշի և ամուր բրդյա կտորի, գոտկատեղից սկսվող նեղ շրջազգեստի և դրանից դուրս եկող լայն փեշերի, կարճ կիսաշրջազգեստի և երկար շղարշե քողերի:
Նորաձևության տան երկրպագուները հավաքածուն նմանեցրել են պարուհիների զգեստների, որում հատկապես առանձնացել են հաստ սպիտակ զուգագուլպաները, որոնք համադրվել են պարուհու սև կոշիկների հետ:
Պետք է նշել, որ հավաքածուի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել բալետի աշխարհն ու բալետի պարուհիների զգեստները:
Հուրի Բաղդասարյան