Ադրբեջանում նախագիծ է նախապատրաստվել՝ Վրաստանի և Ռուսաստանի հետ սահմանին նոր մաքսակետեր ստեղծելու մասին:
Այս մասին միջոցառման ժամանակ ասել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի (ՄՊԿ) վարչության ղեկավար Վուգար Ախմեդովը՝ նշելով, որ խորհրդակցություններ են ընթանում շահագրգիռ կողմերի հետ:
Նա նշել է, որ տարանցիկ ներուժը մեծացնելու ծրագրեր են իրականացվում՝ ասելով. «Ընդհանուր առմամբ աշխատանքներ են տարվում թե՛ արտահանման, թե՛ ներմուծման պարզեցման ուղղությամբ»։