Տասնյակ ցուցարարներ արգելափակել են մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների անցումը Գազայի հատված՝ իսրայելական «Քերեմ Շալոմ» անցակետում՝ պահանջելով, որ օգնություն չթույլատրվի պաղեստինյան անկլավ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ազատել բոլոր պատանդներին, չորեքշաբթի հաղորդում է իսրայելական Ynet պորտալը։
«Մինչև պատանդներից վերջինը չվերադառնա, ոչ մի օգնություն չի գա, թշնամին տեխնիկա չի ստանա»,- վանկարկել են ակտիվիստները։
Պորտալը նշում է, որ ցուցարարների թվում կան Գազայում սպանված զինվորների ընտանիքի անդամներ, պատանդների հարազատներ և բնակիչներ, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները հակամարտության սրման պատճառով։