Մի քանի անձնագրային և վիզաների վարչության գրասենյակներ փակվում են. hայտնի է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում համացանցում տեղեկություններ են տարածվել, որ փակվում է Վարդենիսի անձնագրային և վիզաների վարչության գրասենյակը: ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Վարդենիսի անձնագրային բաժանմունքի հետ, սակայն մեր զանգերին չպատասխանեցին:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ փակվում է ոչ միայն Վարդենիսի անձնագրային և վիզաների վարչության գրասենյակը, այլ նաև կա հրաման փակել Անիինը, Ճամբարակինը, իսկ Գյումրիի 3 անձնագրային բաժանմունքները միավորվում են՝ դառնալով 1-ը:

ArmLur.am-ը կապ հաստատեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանի հետ՝ հասկանալու համար, թե որն է պատճառը։

«Բարեփոխումներ են ընթանում միգրացիայի սպասարկման ոլորտում, միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստեղծմամբ, Ներքին գործերի նախարարության կազմում, ընթանում են խորքային բարեփոխումներ և այդ համատեքստում ստեղծվել են որոշակի օպտիմալացման աշխատանքներ»:

Նրա խոսքով՝ օպտիմալացվում են նաև անձնագրային ծառայությունների թիվը մի քանի սկզբունքներով՝ անձնագրային ծառայությունները այլևս լինելու են միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժանումներ և անձնագրային գործառույթներից բացի իրականացնելու են մի շարք գործառույթներ:

«Անձնագրային ծառայությունների տեսանկյունից հարկ է նշել, որ քաղաքացին պետք է ունենա ելքի կնիքը, այդ կարգավորումը, երբ որ մենք չեղարկել ենք անցած տարվա հունվարի 1-ին նաև անձնագրային ծառայություն այցելելու անհրաժշտություն յուրաքանչյուր քաղաքացու համար առաջանում է մի քանի տարին մեկ անգամ»:

Նա հասատեց, այն տեղեկությունը, որ մի քանի անձնագրային ծառայություններ փակվում են և տեղափոխվում են մեկ այլ համայնք. «Ձեր նշած անձնագրային ծառայությունների վերաբերյալ տեղեկությունը ճիշտ էր, որոնք որ նշեցիք դրանք ենթարկվում են օպտիմալացման, դա նշանակում է, որ միանալու են մեկ այլ անձնագրային ծառայությունների»,-մեզ հետ զրույցում ասաց Նելլի Դավթյանը:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս