23-ամյա երիտասարդը հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 23-ին Վանաձոր քաղաքի Երկաթուղայինների փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 23-ամյա Բորիս Դ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով քննությունից խուսափելու համար:

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:




Լրահոս