Ադրբեջանը առժամանակ դադարեցնում է աշխատանքը ԵԽԽՎ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի պատվիրակությունը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարություն է տարածել, նշելով որ առժամանակ դադարեցնում է իր մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքներին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Ադրբեջանը դեմ է իր պատվիրակության լիազորությունների սահմանափակման գործընթացին և դա համարում «լուրջ հարված Եվրոպայի խորհրդի հեղինակությանն ու անաչառությանը»։

Ըստ Ադրբեջանի պատվիրակության. «ԵԽԽՎ-ում ստեղծված ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի անտանելի մթնոլորտի պայմաններում Ադրբեջանի պատվիրակությունը որոշում է կայացնում առժամանակ դադարեցնել իր փոխգործակցությունը և ներկայությունը ԵԽԽՎ-ում մինչև հետագա ծանուցում»: Հայտարարության ընթերցումից հետո պատվիրակությունը լքել է դահլիճը։




Լրահոս