41-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 23-ին Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է տեղափոխվել 41-ամյա Լյուդմիլա Զ.-ն, որը 2016 թ. մարտի 10-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:




Լրահոս