
Ղազախստանի իշխանությունները գյուղական դպրոցները Starlink ընկերության կապին միացնելու պիլոտային նախագծի իրականացումից հետո նախատեսում են օրենսդրական փոփոխություններ մշակել, որոնք թույլ կտան կարգավորել Starlink կապի ծառայությունների օգտագործումը երկրի տարածքում։
Այդ մասին հայտնել է Ղազախստանի թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության փոխնախարար Ասհաթ Օրազբեկը: