«Ռուսաստանը մեծ պատերազմ չի ցանկանում»․ Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը չի ցանկանում մեծ պատերազմ, նա դա արդեն բազմիցս է զգացել, բայց ԱՄՆ-ն ինքը Մոսկվային իր դոկտրիններում սպառնալիք է հայտարարում և համապատասխանաբար գործում՝ ներգրավվելով չեզոք երկրներին, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Հիմա շատերն ահազանգում են այն պատճառով, որ էսկալացիան և ռազմատենչ հռետորաբանությունն աճում են: Այո՛, երևի թե ոչ ոք չի ուզում մեծ պատերազմ, առավել ևս մենք: Բայց այդ գործողությունները կատարվում են ԱՄՆ-ի կողմից։

Նրանք գայթակղում են չեզոք երկրներին։ Ֆինլանդիան, պարզ չէ, թե ինչ կշահի ՆԱՏՕ-ից: Շվեդիայում, ըստ երևույթին, գործընթացը փոխվել է»,- ասել է Լավրովը։




Լրահոս