
2023 թվականին Հնդկաստանից Հայաստան է եկել 15 հազար 915 մարդ՝ որպես աշխատուժ։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանից։
ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ նման քանակի հնդիկների Հայաստան գալու պատճառը աշխատանքի վարձատրության չափն է։ Բանն այն է, որ Հայաստանի և Հնդկաստանի ամսական աշխատավարձի համեմատությամբ ստացվում է, որ ՀՀ աշխատավարձը գրեթե կրկնակի բարձր է Հնդկաստանի աշխատավարձից։
ՀՀ միջին ամսական աշխատավարձը, ըստ ներկայացրած տվյալների, կազմում է 297 հազար դրամ՝ հարկերը ներառյալ, իսկ Հնդկաստանում միջին ամսական աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ։
Հենց սա էլ դարձել է Հնդկաստանից մեծ թվով միգրանտներ ընդունելու պատճառը։
Էմմա Միքայելյան