Երեկ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ն որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները և առնվազն 1 տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից:
Հետաքրքիր զուգադիպությամբ՝ ԵԽԽՎ նիստերից առաջ ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվեցին Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների լուսանկարները Բաքվի բանտից:
Վերլուծելով այս փաստերը՝ կարող ենք արձանագրել, որ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանը թույլ չէր տվել ԵԽԽՎ պատգամավորներին գնալ և տեսնել հայ քաղբանտարկյալներին, այս նպատակով էլ ադրբեջանական կողմը հրապարակել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների լուսանկարները, որպեսզի մեղմի ԵԽԽՎ պատգամավորների զայրույթը ու ԵԽԽՎ այդ որոշումը չլինի:
Ստացվում է՝ Ադրբեջանի այս շինծու քայլերն ապարդյուն են եղել և հրապարակված նկարները չբավարարեցին ԵԽԽՎ պատգամավորներին, ու արդյունքում նման խիստ որոշում կայացվեց:
Արձանագրենք նաև, որ ԵԽԽՎ-ն իր հրապարակած զեկույցում շեշտել էր, որ Ադրբեջանը թույլ չի տվել իրենց տեսակցել հայ քաղբանտարկյալներին: