ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սարգիս Լյուդվիգի Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ Երևանի թիվ 4 տարածքային ստորաբաժանումում որպես պահեստազորային 25.02.2023թվականի ստացել ուղեգիր, որից հետո անցել է բուժհետազոտությունները և 30.03.2023թվականի տարածքային ստորաբաժանման բժշկական փորձաքննության եզրակացության համաձայն ենթակա է եղել կանչվելու վարժական հավաքի, պատշաճ կարգով ծանուցվել է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 02-ի թիվ 122-Ն որոշմամբ հայտարարված վարժական հավաքներին մասնակցելու նպատակով 13.04.2023թվականին տարածքային ստորաբաժանում ներկայանալու համար, սակայն ծանուցագրում նշված օրը վարժական հավաքի անցկացման վայր մեկնելու համար չի ներկայացել տարածքային ստորաբաժանում:
Վահրամ Պետրոսի Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հաշվառված լինելով ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Երևանի թիվ 3 տարածքային ստորաբաժանումում, որպես պահեստազորային, պատշաճ կարգով ծանուցված լինելով ՀՀ կառավարության 2023թվականի ապրիլի 06-ին թիվ 495-Ն որոշմամբ հայտարարված վարժական հավաքներին մասնակցելու նպատակով ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Երևանի թիվ 3 տարածքային ստորաբաժանում ներկայանալու վերաբերյալ, հրաժարվել է ստանալ բժշկական հետազոտության մեկնելու ուղեգիրը, ուղեգրի դարձերեսին կատարելով համապատասխան գրառում, որից հետո՝ չի ներկայացել տարածքային ստորաբաժանում և խախտելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջները՝ խուափել է 2023թվականի մայիսի 1-ից անցկացվող վարժական հավաքներից, այդ ծառայությունից ազատվելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում:
Քնար Մանուկյան