Դերասանուհի Անահիտ Մանուկյանը, ով վերջին ամիսներին նկարահանվում է «Լեռները կհիշեն» հեռուստասերիալում, դադար է վերցրել և մեկնել հանգստի:
«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջի Stories բաժնում դերասանուհին լուսանկարներ է հրապարակել ծովափից և գրել. «Ձեզանից հետ չմնամ»:
Նա նշել է, որ հակառակ ակտիվ չլինելու վերաբերյալ իր դիրքորոշմանը, խառը էմոցիաներով տեսանյութ է հրապարակելու և երկրպագուներին հարցել, թե ե՞րբ հրապարակի այն:
Ավելի վաղ դերասանուհին հանգստից ևս մեկ հրապարակում էր արել իր էջում: Կադրերում Անահիտը կրում էր սև զգեստ՝ մեջքի հատվածում լայն բացվածքով և աստղի տեսքով վզնոցով: Վարսերը հավաքված էին՝ վառ դիմահարդարմամբ: