Երեկ՝ հունվարի 24-ին, Երևանի Տիգրան Մեծ պողոտայում վարելու ընթացքում ավտոբուսի 2 անիվները պոկվել էին, ինչը առաջացրել էր վթարային իրավիճակ:
ArmLur.am-ը քաղաքապետարանից փորձեց ճշտել, թե որն է եղել նդիրը, ինչու են անիվները պոկվել։ Լրատվական վարչությունից փոխանցեցին․
«Եղել է 21 համարի երթուղին, երեկոյան 19:00 սահմաներում: Բարեբախտաբար տուժողներ չունենք, զուտ այդ անվահեծի պտուտակներն են դուրս եկել ու շատ շուտ վերականգնվել է խնդիրը: Հիմա այդ միկրոավտոբուսը երթուղու մեջ է, տեխնիկապես շատ լուրջ խնդրի առաջ չենք կանգել»:
Նրա խոսքով՝ դեպքի պատճառը եղանակային անբարենպաստ պայմաները չեն. «Դա բացարձակ եղանակային պայմաների հետևանքով չէ, դա կարող էր լինել պայմանական՝ ամռանը, այստեղ եղանակի խնդիրը չի եղել:
Էմմա Մարտիրոսյան