Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը երկարացվել է։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Որոշմամբ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 4 ամսով։
Նշենք, որ շինծու քրեական գործով իբր կասկածներ են հայտնաբերվել, որ Ռուբեն Վարդանյանը կատարել է հանցավոր արարքներ:
Մասնավորապես, Բաքուն վերջինիս մեղադրում է Ադրբեջանի ՔՕ 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցելը) և 318.1 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։